«Հրապարակ»․ Կոմունիկացիաների ապաշրջափակման հեքիաթներով են սկսել կերակրել հանրությանը

«Հրապարակ»․ Կոմունիկացիաների ապաշրջափակման հեքիաթներով են սկսել կերակրել հանրությանը

«Միլիարդների կորուստ ունեցանք այս պատերազմում, որն այսօր դեռևս չափել ու հաշվել հնարավոր չէ։ Եթե անգամ չհաշվենք ապագայի կորսված եկամուտն ու բարոյական վնասը, որը կրեցինք վերջին ամիսներին, այլ միայն պարզ կորուստները հաշվենք, դրանք ահռելի, անվերականգնելի են։ Էլ չեմ խոսում զոհվածների ու վիրավորների ընտանիքների աջակցության, հաշմանդամների վերականգնման, պրոթեզավորման, բուժման համար անհրաժեշտ ֆինանսների, տնանկ դարձած մարդկանց կեցության հոգսը հոգալու, Արցախից ստացվող հոսանքի ու գյուղմթերքի դեֆիցիտը լրացնելու և շատ այլ վնասների մասին, որոնց ստույգ հաշվարկը դեռ չունենք։

Փոխարենն ունենք նոր-նոր թղթին հանձնված ու կասկածելի համաձայնությունների հետ կապված մի սարքովի էյֆորիա, նյու-վասյուկիական պատմությունների զավեշտալի շարան, որոնք իրականություն դառնալու համար գոնե երկարուձիգ ճանապարհ ունեն անցնելու։

Եթե չասենք, որ այդ ճանապարհն էլ այնպիսի խութերով է լի, որ հնարավոր է երբեք իրականություն չդառնա։ Խոսքը, բնականաբար, կոմունիկացիաների ապաշրջափակման հեքիաթներին է վերաբերում, որով սկսել են կերակրել մեր հանրությանը։

Անգամ եթե ենթադրենք, որ այդ ապաշրջափակումը տևական ժամանակ անց իսկապես իրականություն է դառնալու, և վերականգնվելու է Նախիջևանի տարածքով սովետական շրջանում գործող երկաթուղին, որով դեպի Ռուսաստան բեռներ էին տեղափոխվում, դեռ պարզ չէ՝ օգտվելո՞ւ ենք արդյոք այդ երկաթուղուց, անվտա՞նգ է լինելու այն, և ի՞նչ տնտեսական արդյունավետություն է ունենալու։ Բացվելո՞ւ է արդյոք հայ-թուրքական սահմանը, և դա մեզ նոր վտանգնե՞ր է բերելու, թե՞ լրացուցիչ եկամուտ։ Տպավորություն է, որ մենք ազգովի վերածվել ենք մի մեծ մանուկի, որը ջուրը չտեսած՝ բոբիկանում է և ուրախությունից գլուխը կորցնում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում