Կառավարության նիստը՝ ուղիղ

Կառավարության նիստը՝ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԿառավարությունը 2021 թ. Առաջին նիստն է գումարել։ Օրակարգում 45 հարց է, որից 2-ը՝ գաղտնի։ Օրակարգում են «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին, «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին հարցեր և այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում