ՊՆ. Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ՊՆ. Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՀունվարի 13-ին և 14-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում