Դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին. ոստիկանության մայոր

Դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին. ոստիկանության մայոր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՈստիկանության մայոր Էդգար Գալոյանը գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, ծառայակիցներ:

Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական – քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին:

Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում