«Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով
15/01/2021 09:12
Նմանատիպ
«Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը կանդամակցի ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին՝ փոխարինելով Տիգրան Կարապետյանին։ Հիշեցնենք, որ սյունեցի Կարապետյանը պատերազմից, կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո վայր դրեց մանդատը։
Ուշագրավ է, որ Հայկ Կոնջորյանն «Իմ քայլի» այն պատգամավորներից է, որոնց՝ բանակում ծառայելու մասին կենսագրությունում ոչինչ չկա նշված։ Հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից և բանակից ոչինչ չհասկացող անձանցով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում