Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ

Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է.

«Այսօր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 հեռախոսահամարներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում