AM | RU
USD
EUR
RUB

Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՀանրային մուլտիպլեքսում վարկանիշային քվեարկությամբ կատարվեց սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների տրամադրումը:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նախ նշեց, որ հանրապետական սփռման համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական, իսկ 9-ը միաժամանակ և՛ հանրապետական, և՛ մայրաքաղաքային սփռման լիցենզիա ստանալու համար:

Նրա խոսքով՝ հայտարարվել էր 6 սլոթ հանրապետական և 9 սլոթ մայրաքաղաքային սփռման համար, սակայն ՀՀ և ՌԴ միջկառավարական պայմանավորվածության համաձայն 1 ռուսական հեռուստալիք առանց լիցենզիայի ստացել է հանրապետական սփռման հնարավորություն և 2 ռուսական ալիք էլի առանց լիցենզիայի մայրաքաղաքային սփռման հնարավորություն, ուստի սլոթների թիվը նվազել է, հանրապետականը դարձել 5, իսկ մայրաքաղաքայինը 7:

Նա նշեց, որ միայն մայրաքաղաքային սփռման համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն, ապա Հանրայինը ներկայացրին իրենց դիմումները, որով հետ կանչեցին իրենց հայտերը։ Ուստի դրանք չեն մասնակցում այս մրցույթին:

Հանրապետական մրցույթի համար հեռուստաընկերությունները ստացել են հետևյալ միավորները․ «Արմենիա» ՀԸ՝ 713 միավոր, «Երկիր մեդիա» ՀԸ՝ 688 միավոր, «Շանթ» ՀԸ՝ 680 միավոր, ATV՝ 670 միավոր, «Կենտրոն» ՀԸ՝ 663 միավոր, «5-րդ ալիք»՝ 657 միավոր, «Հ2»՝ 626 միավոր, «Արմնյուզ»՝ 613 միավոր, «A1+»՝ 545 միավոր և «Ֆրի նյուզ»՝ 531 միավոր:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ ամենաբարձր միավորներ հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, իսկ այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավորներ են հավաքել, տեղ են զբաղեցնում մայրավաքաղաքային մուլտիպլետքում, եթե դիմել էին նաև այս մուլտիպլեքսի համար։

Միայն մայրաքաղաքային տարածման համար դիմել է 4 հեռուստաընկերություն, որոնց վարկանիշային քվեարկությոնը հետևյալ կերպ է արձանագրվել: «Դար 21»՝ 492 միավոր, «Մո թիվի մելդիա հոլդինգ» ՓԲԸ՝ 463 միավոր, «Արփի մեդիա» ՍՊԸ՝ 542 միավոր և «Շանթ սպորտ» ՍՊԸ՝ 216 միավոր:

ՀՌՀ նախագահը նշեց, որ այն հեռուստաընկերությունները, որոնք ավեի քիչ վարկանիշային միավոր են հավաքել հանրապետական սփռման համար, անցնում են մայրաքաղաքային սփռման, եթե դիմել են նաև դրա համար: Նա նաև նշեց, որ հանրապետական սփռման համար անցողիկ 1/3-ի շեմից ցածր միավորներ հավաքած հեռուստաընկերություններ չկան:

Միայն մայրաքաղաքային սփռման համար դիմած հեռուստաընկերություններից միակը, որը չի հավաքել բավարար 280 միավորը, «Շանթ սպորտ»-ն է:

Տիգրան Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ ավելի ուշ ՀՌՀ–ն կհրապարակի այն հեռուստաընկերությունների ցանկը, որոնք ստացել են հեռարձակման լիցենզիա։

Լրահոս
ԱԺ անվտանգության նախկին պետն աջակցում է հայոց բանակին Դու մնացել ես, որ ու՞մ ղեկավարես. Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին «Արձանագրենք, որ պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ իշխանություններին...»․ Միքայել Ոսկանյան Տարոն Մարգարյանը Բաղրամյան պողոտայում է (լուսանկար) Վաղը՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ Իվետա Տոնոյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիային ձեռնտու է կապիտուլյացիայի գնացած իշխանությունը. Էդգար Էլբակյան ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել խուսափել Հայաստանում բռնությունից, իսկ զինվորականներին` չխառնվել քաղաքականությանը ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների վերաբերյալ տեղեկության մասին Մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել. Իշխան Սաղաթելյան Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կրակելն է իշխանության վերջին շանսը, ես այստեղ կանգնած եմ, թող գան կրակեն. Անժելա Էլիբեգովա Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ընտրություն է առաջարկել` կա’մ ինքը լինի վարչապետ, կա’մ մենք չունենանք բանակ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել Սիսիան համայնքապետը իր աջակցությունն է հայտնել Բանակին Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի «Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է». Դավիթ Ամալյան Պատերազմի ժամանակ բանակին հարվածներ եղան թիկունքից. Սեյրան Օհանյան ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Իսկանդեր» համալիրի կիրառման կադրերը Խորհուրդ չեմ տա որևէ մեկին, այդ թվում՝ մյուս ուժային կառույցներին, դուրս գալ բանակի և գեներալների դեմ, ձեզ կտրորեն, եթե փորձեք բանակի դեմն առնել. Մովսես Հակոբյան (տեսանյութ) ՊԵԿ-ի ողջ ղեկավարությունն ու աշխատակիցները տարվել են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ՄԱԿ-ում անհանգստացած են Հայաստանում տիրող իրավիճակով «Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է». Հոխիկյանը մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ զրույցից Իրանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով. Սաիդ Խաթիբզադե ԱԱԾ տնօրենն ու Արցախի նախագահը Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. պահանջում են հրաժարական տա Վազգեն Մանուկյանի կոչը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին Ես Փաշինյանի կողմից եմ, չգիտեի, որ էստեղ բոլոր հավաքվածները դեմ են վարչապետին․ Արտաշես Քալանթարյանը՝ Բաղրամյան պողոտայում․ ՏԵՍԱՆՅՈւԹ ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտել Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ Արամ Ա կաթողիկոսը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ Քաջարանի համայնքապետարանը կոչ է անում սատարել Զինված ուժերին ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է. Մովսես Հակոբյան Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը. հակասական տեղեկություններ կան Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ եմ․Փաշինյանի խոսքը իմ մոտ խոսք չի․ Երանոսյան Որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ. ՀՀ նախագահի աշխատակազմ Փաշինյանը զանգահարել է Պուտինին Գեներալ Օգանովսկին միանում է բանակի պահանջին ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի տեղի ունեցող իրադարձությունների մասին Երբ Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն, կա երկու ելք. Վիգեն Սարգսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan