ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՀանրապետության տարածքում՝ հունվարի 15-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 17-ին և 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում