Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի կառավարությունը հրաժարական է ներկայացրել երեխաների խնամքի համար նախատեսված նպաստների շուրջ սկանդալի ֆոնին: Այս մասին հայտնում է հոլանդական NOS հեռուստաալիքը:
Ենթադրվում է, որ Ռուտեն համապատասխան միջնորդություն կներկայացնի Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նախարարների խորհուրդը որոշում կկայացնի Ռուտեի կառավարության հրաժարականի մասին՝ երեխաների խնամքի նպաստների շուրջ սկանդալի պատճառով:
Հիշեցնենք՝ երկրում հարյուրավոր ծնողներ լուրջ ֆինանսական խնդիրների էին բախվել այն բանից հետո, երբ երկրի հարկային գրասենյակը սխալմամբ նրանց խարդախ էր անվանել և պահանջել, որ նրանք խնամքի համար նախատեսված նպաստները վճարեն գանձապետարան:
Որոշ դեպքերում այս նպաստները կազմում էին տասնյակ հազարավոր եվրոներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում