Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի կառավարությունը հրաժարական է ներկայացրել երեխաների խնամքի համար նախատեսված նպաստների շուրջ սկանդալի ֆոնին: Այս մասին հայտնում է հոլանդական NOS հեռուստաալիքը:

Ենթադրվում է, որ Ռուտեն համապատասխան միջնորդություն կներկայացնի Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նախարարների խորհուրդը որոշում կկայացնի Ռուտեի կառավարության հրաժարականի մասին՝ երեխաների խնամքի նպաստների շուրջ սկանդալի պատճառով:

Հիշեցնենք՝ երկրում հարյուրավոր ծնողներ լուրջ ֆինանսական խնդիրների էին բախվել այն բանից հետո, երբ երկրի հարկային գրասենյակը սխալմամբ նրանց խարդախ էր անվանել և պահանջել, որ նրանք խնամքի համար նախատեսված նպաստները վճարեն գանձապետարան:

Որոշ դեպքերում այս նպաստները կազմում էին տասնյակ հազարավոր եվրոներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում