Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»

Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.amՀյուսիսային Կորեան ցուցադրել է ստորջրյա հիմքով նոր բալիստիկ հրթիռ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվական գործակալությանը:

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, զենքը ցուցադրվել է Փհենյանում՝ Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարին նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Մեկնաբանելով շքերթը՝ լրագրողն այս նորությունն անվանել է «աշխարհի ամենահզոր զենքը՝ ցույց տալով հեղափոխական զինված ուժերի ուժը»:

Այն դիտել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում