Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հարցը

Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՀունվարի 15-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված վերջին իրավիճակի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության խնդիրների հետ կապված մտքեր են փոխանակել:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում