Համակերպվել այս վիճակի հետ նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ․ Իշխան Սաղաթելյան

Համակերպվել այս վիճակի հետ նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ․ Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱյսօր Հայատանում կա իշխանություն, որն ի վիճակի չէ պաշտպանել պետության շահերը, իշխանության ներկայացուցիչները կառչել են աթոռներից և պոկ չեն գալիս, պետությունը հետևողականորեն տանում են կործանում։ Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը։

«Այսօր յուրաքանչյուր արժանապատիվ, գիտակից քաղաքացու թիվ մեկ խնդիրը պետք է լինի փողոց դուրս գալն ու այս դավաճաններին հեռացնելը։ Սա պետք է լինի համահայկական պահանջ, քանի որ այլ ճանապարհ չկա։ Համակերպվել այս վիճակի հետ, նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց՝ «Հայրենիքի փրկության շարժման» մարզային հանդիպումների նպատակն այն է, որ անմիջական շփումների միջոցով մարզային բանկչությանը ներկայացնեն իրենց ծրագրերը, առաջիկա անելիքները և այսօրվա այս դավաճան իշխանությանը րոպե առաջ հեռացնելու անհրաժեշտությունը։

«2,5 տարի առաջ ՀՀ-ում իշխանության եկան մի խումբ անձինք, որոնք իրենց գործունեության արդյունքում հետևողականորեն թուլացրին մեր ազգային դիմադրողականությունը, քայքայեցին բանակը, պառակտեցին հասարակությանը, վարեցին սխալ, անհետևողական, դավաճանական արտաքին քաղաքականություն, երկիրը հասցրին պատերազմի, դրա ընթացքում ցուցաբերեցին դավաճանություն, անգործություն, ինչի արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի 70 տոկոսը, տվեցինք 5000-ից ավելի զոհեր, 10 000-ից ավելի վիրավորներ, և այսօր մեր երկիրը գտնվում է ծանր վիճակում»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ կարևորելով իշխանության հեռացումը:

Նա նշեց՝ անկախ բոլոր սադրանքներից՝ պետք է համախմբվել, գնալ առաջ՝ հանուն հայրենիքի փրկության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում