Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան

Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Sputnik АрменияԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյան Սպուտնիկ Արմենիայի տաղավարում ուշագրավ հայտարարություն է արել։ 

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,– նշել է ԱԺ փոխխոսնակը։

Նազարյանն անդրադարձել է նաև այն կարծիքին, թե պարտված երկրի ղեկավարը բանակցել չի կարող` ասելով` գուցե հենց պարտված ղեկավարն այժմ առավել լավ է պատկերացնում մեր դրությունը։

«Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորություններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»,– ասաց Նազարյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում