Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները

Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները

Համաձայն ՌԴ Ներքին գործերի նախարարի հրամանաի՝ Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշներով մեքենաները։ Այս մասին հայտնում է 168.am-ը։  

Ռուսաստանում հայկական պետհամարանիշերով վարորդները տևական ժամանակ է՝ փաստի առաջ են կանգնել: Նրանցից պահանջում են կրկնակի մաքսազերծել մեքենաները՝ վճարելով ներմուծման ժամանակ հայկական ազգային դրույքաչափերի և ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի տարբերությունը: Սա ենթադրում է մի քանի հազար դոլարների լրացուցիչ վճարներ: Ռուս գնորդները դիմել են նաև ՀՀ կառավարությանը՝ ակնկալելով, որ Կառավարությունը երկխոսության մեջ կմտնի ՌԴ գործընկերիների հետ, և ավտոմեքենաների կարգավիճակը ՌԴ-ում կօրինականացվի։

Խնդրի լուծման համար իրենց ջանքերն են ներդնում ՌԴ մի շարք մարզերի պատգամավորներն ու քաղաքական գործիչները: Կրասնոդարի քաղաքական գործիչ Ալեքսանդր Սաֆրոնովը, ով զբաղվում է այս հարցով՝ հայտնում է, որ Հայաստանից ձեռք բերված մեքենաների թիվը շուրջ 400.000 է, ու գնել են, քանի որ մատչելի գներով են վաճառվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում