Թրամփը 4 օրից կլքի Սպիտակ տունը՝ առանց Բայդենին դիմավորելու

Թրամփը 4 օրից կլքի Սպիտակ տունը՝ առանց Բայդենին դիմավորելու

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի դիմավորելու նորընտիր նախագահ Ջո Բայդենին և լքելու է Սպիտակ տունը Բայդենի ժամանալուց մի քանի ժամ շուտ։ Այս մասին գրում է ամերիկյան NBCnews-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին։ Թրամփը արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու արարողությանը՝ դառնալով ԱՄՆ պատմության 4-րդ նախագահը, ով չի մասնակցել իրեն փոխարինողի երդմնակալությանը։ 

Չնայած Թրամփի որոշմանը՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հրավիրել է նորընտիր փոխհախագահ Քեմալա Հարիսին Սպիտակ տուն՝ իրեն շնորհավորանքներ համար։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում