«Ժողովուրդ»․ Պատգամավորներին զենքե՞ր կբաժանվեն

«Ժողովուրդ»․ Պատգամավորներին զենքե՞ր կբաժանվեն

«Խորհրդարանի իշխող խմբակցության շատ պատգամավորներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ջարդուփշուրից հետո շարունակում են խուսափել փողոց դուրս գալուց: Հատկապես այն դեպքերից հետո, երբ մի խումբ երիտասարդներ սկսել էին իշխանական պատգամավորների տների բակերը գնալ, ու «դավաճան» որակումներով ամոթանք տալ պատգամավորներին, շատ օրենսդիրներ ընդհատակ են անցել: Որոշ մասը վախենում է խայ­տառակվելուց, որոշ մասը վախենում է, որ կհարձակվեն ու կվնասեն իրենց:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորների վախերը հաղթահարելու առաջարկով է հանդես եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը: Նա խմբակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն, որպեսզի անարգել ելումուտ անեն: Հիմա կառա­վարությունը զենքերի հավաքագրմամբ է զբաղվում, որպեսզի իշխանական պատգամավոր­ներին բաժանի, դե, օրենքում փոփոխություն կատարելը արդեն տեխնիկայի հարց է: Պարզա­պես անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հիմնավորելու միայն իշխող ուժի ներկայացուցիչներին զենք բաժանելու գաղափարը, եթե խոսքը վերաբերում է պատգամա­վորներին զենք տալուն։

Հայտնի է, որ ՀՀ ԱԺ-ում կա 132 պատգամավոր«Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցություններից և 8 անկախ պատ­գամավոր: «Ժողովուրդ» օրաթերթը այս իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմ­բակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու համար տեղեկատվությունը: Աղազարյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, գուցե եղել է ինչ-որ նիստ, որին ինքը չի մասնակցել, բայց նաև ասաց, թե պատգամավորներին զենք տալն իր համար ընդունելի չէ «Չէ, ես չեմ կիսում այդ տեսակետը»:

Ի դեպ, պատգամավորը հայտարարեց, որ ինքը որևէ վտանգ չի տես­նում, տրանսպորտով է երթևեկում, ու որևէ խնդիր չկա իր համար: Իմքայլական պատգամա­վոր Հրաչյա Հակոբյանը մեզ ասաց, որ ինքը ևս տեղյակ չէ նման բանից, գուցե բաց է թողել այդ նիստը:

Հիշեցնենք, որ վերջերս դատավորները իրավունք ստացան զենք ունենալու, երեկ արդեն հայտնի դարձավ, որ շուտով Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ գործունե­ություն ծավալող և մի խումբ այլ աշխատակիցներ հնարավորություն կունենան զենք ունե­նալ: Նախագիծը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկման դրվեց»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում