Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ
16/01/2021 11:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Վերջին քսանչորս ժամվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնող շուրջ 100 ռուս խաղաղապահներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական շարժական խմբերը պատվաստումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում գտնվող 3 դիտակետերում:
Տարածաշրջան է բերվել, ընդհանուր թվով 2000 պատվաստանյութ, որոնք կիրացվեն պատվաստումների երկու փուլի միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում