AM | RU
USD
EUR
RUB

Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը երեկ բաց նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ինչից հետո Գլխավոր դատախազությունն անդրադարձել էր Սեյրան Օհանյանի բաց նամակին։ Սեյրան Օհանյանը հրապարակել է երկրորդ բաց նամակը, որում ասվում է։

«Բաց նամակ ՀՀ դատախազությանը N2

Երբ N1 բաց նամակով դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին (մամուլից տեղեկանալով, որ նրա մոսկովյան այցի ժամանակ հայ ռազմագերիների հարցի հետ մեկտեղ շրջանառվել է Ադրբեջանի կողմից իմ նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցը), ակնկալում էի բացատրություն, իրավաբանական պատասխան՝ սպառիչ և հստակ հղումներով։

Այնինչ ստացա քնարական զեղումներով, իրավական մասնագիտական հարթությունից դուրս, լղոզված մի շարադրանք, որտեղ երեք անգամ օգտագործվում է «տարակուսանք» բառը (հոմանիշներից մեկը՝ զարմանք), և հետևություն արեցի, որ պարոնայք դատախազները շատ զարմացած են։

Սակայն իրականում ոչ միայն դատախազության պատասխանը, այլև դատախազության գործունեությունն ինքնին այս դեպքում ոչ թե տարակուսելի է, այլ տարօրինակ:

Պարզաբանեմ.

դատախազության պատասխանում պարունակում է հղում իրենց պաշտոնական հաղորդագրություններին, որում գնահատական են հնչեցրել Ադրբեջանի զինված ուժերի և այդ զինված ուժերում ներգրավված ահաբեկչական խմբավորումների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ կատարված մի շարք, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների վերաբերյալ: Ակնհայտ է, որ դատախազությունն ունի ավելի լայն լիազորություններ, քան հասարակական կազմակերպությունները, և բացի հաղորդագրություններ տարածելուց պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր:

Մասնավորապես, եթե ՀՀ դատախազությունը իրապես հարուցել է քրեական գործեր պատերազմական հանցագործությունների առնչությամբ, ապա իսկապես տարօրինակ է, որ մինչև այսօր որևէ մեկը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից, հատկապես նման գործողությունների հրաման տված պաշտոնատար անձինք չեն ներգրավվել որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ ևս չի հայտարարվել հետախուզում: Դատախազությունը պատերազմի ընթացքում տարածում էր լայնածավալ հաղորդագրություններ (Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում…), բայց արդյունքում ոչ միայն ադրբեջանցի ոչ մի հրամանատարի կամ ռազմաքաղաքական ղեկավարի պատասխանատվության չեն կանչել, այլև արդյունքում Ադրբեջանն է հետախուզում հայտարարում իմ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Այս հանգամանքը, իսկապես, տարօրինակ չէ՞, տարօրինակ է:

Ես մասնակցել եմ ինչպես 1991-1994թթ․, այլև ապրիլյան պատերազմին, սակայն Ադրբեջանի իրավապահ մարմինները երբեք չեն հանդգնել ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, առավել ևս՝ հայտարարել հետախուզում: Իսկ այս 44-օրյա պատերազմից հետո, երբ ես և ամբողջ հայ ժողովուրդը պաշտպանում էինք մեր հայրենիքը ադրբեջանական ագրեսիայից, արդյունքում իմ և Արցախի ղեկավարների նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է:

Դատախազության պատասխանում նշվում է, որ ապօրինի հետախուզումների հարցը բարձրացվել է ՌԴ դատախազի հետ հանդիպման ժամանակ: Այսինքն, դուք ընդունում եք, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, սակայն չի՞ բարձրացրել ապօրինի հետախուզումների հարցը և այդ մասին խոսել է միայն ՌԴ դատախազի հետ: Համաձայնեք, որ սա արդեն ոչ թե տարօրինակ է, այլ զավեշտ: Այստեղ շատ հետաքրքիր է, եթե այդ հարցով չեն խոսել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, ապա ինչ ավելի կարևոր հարց կարող է լինել, բացի ռազմագերիների և ապօրինի հետախուզումների հարցը: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է:

Դատախազության գործունեության մեջ և պատասխանում կա մեկ օրինաչափություն: Օրինաչափությունն այն է, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Տարօրինակ չէ՞, ոչ սա օրինաչափ է:

Իսկ ինչ վերաբերում է ինդուլգենցիային, ապա եթե դուք խորությամբ հասկանայիք այդ տերմինի իմաստը, չէիք օգտագործի, քանի որ դուք եք ձեր պաշտոնն ինքնին դիտարկում որպես ինդուլգենցիա՝ ապօրինի և շինծու քրեական գործեր հարուցելով և ապօրինի մեղադրանքներ կազմելով, ինչը, վստահ եղեք, ժամանակավոր է և կունենա իրավական հստակ ձևակերպումներ ապագայում:

Եվ վերջապես, ափսոսում եմ, որ ՀՀ դատախազության գործունեությունը սահմանափակվում է իր կողմից տարածված հաղորդագրություններով, իսկ գործունեության արդյունավետությունը՝ այդ հաղորդագրությունների քանակով և ծավալով և ոչ թե իրավական, այդ թվում՝ միջազգային իրավական հարթությունում հայ ռազմագերիների կամ ապօրինի հետախուզումների հարցերը փաստացի լուծելով: Ամո՛թ»:

Լրահոս
ԱԺ անվտանգության նախկին պետն աջակցում է հայոց բանակին Դու մնացել ես, որ ու՞մ ղեկավարես. Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին «Արձանագրենք, որ պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ իշխանություններին...»․ Միքայել Ոսկանյան Տարոն Մարգարյանը Բաղրամյան պողոտայում է (լուսանկար) Վաղը՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ Իվետա Տոնոյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիային ձեռնտու է կապիտուլյացիայի գնացած իշխանությունը. Էդգար Էլբակյան ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել խուսափել Հայաստանում բռնությունից, իսկ զինվորականներին` չխառնվել քաղաքականությանը ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների վերաբերյալ տեղեկության մասին Մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել. Իշխան Սաղաթելյան Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կրակելն է իշխանության վերջին շանսը, ես այստեղ կանգնած եմ, թող գան կրակեն. Անժելա Էլիբեգովա Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ընտրություն է առաջարկել` կա’մ ինքը լինի վարչապետ, կա’մ մենք չունենանք բանակ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել Սիսիան համայնքապետը իր աջակցությունն է հայտնել Բանակին Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի «Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է». Դավիթ Ամալյան Պատերազմի ժամանակ բանակին հարվածներ եղան թիկունքից. Սեյրան Օհանյան ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Իսկանդեր» համալիրի կիրառման կադրերը Խորհուրդ չեմ տա որևէ մեկին, այդ թվում՝ մյուս ուժային կառույցներին, դուրս գալ բանակի և գեներալների դեմ, ձեզ կտրորեն, եթե փորձեք բանակի դեմն առնել. Մովսես Հակոբյան (տեսանյութ) ՊԵԿ-ի ողջ ղեկավարությունն ու աշխատակիցները տարվել են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ՄԱԿ-ում անհանգստացած են Հայաստանում տիրող իրավիճակով «Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է». Հոխիկյանը մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ զրույցից Իրանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով. Սաիդ Խաթիբզադե ԱԱԾ տնօրենն ու Արցախի նախագահը Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. պահանջում են հրաժարական տա Վազգեն Մանուկյանի կոչը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին Ես Փաշինյանի կողմից եմ, չգիտեի, որ էստեղ բոլոր հավաքվածները դեմ են վարչապետին․ Արտաշես Քալանթարյանը՝ Բաղրամյան պողոտայում․ ՏԵՍԱՆՅՈւԹ ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտել Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ Արամ Ա կաթողիկոսը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ Քաջարանի համայնքապետարանը կոչ է անում սատարել Զինված ուժերին ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է. Մովսես Հակոբյան Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը. հակասական տեղեկություններ կան Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ եմ․Փաշինյանի խոսքը իմ մոտ խոսք չի․ Երանոսյան Որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ. ՀՀ նախագահի աշխատակազմ Փաշինյանը զանգահարել է Պուտինին Գեներալ Օգանովսկին միանում է բանակի պահանջին ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի տեղի ունեցող իրադարձությունների մասին Երբ Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն, կա երկու ելք. Վիգեն Սարգսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan