«Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին

«Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է գրել Թուրքիայի նախագահ Էրդոհանին՝ առաջարկելով բարելավել երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն։

«Երկու օր առաջ մենք Մակրոնից շատ լավ և դրական նամակ ենք ստացել, որտեղ հարաբերությունները զարգացնելու և մեր նախագահի հետ հանդիպելու ցանկություն կա։ Նա նույնիսկ ձեռագիր և թուրքերենով ողջույն է գրել`«Սիրելի Թայիփ»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ Էրդողանը դրական է վերաբերվել նամակին ու հայտնել, թե «հաճույքով կհանդիպեն»։ 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ իր երկիրը չի հրաժարվի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուց։ Դրանից հետո սրվել էին հարաբերությունները Մակրոնի և էրդոհանի միջև։ Նույնիսկ Էրդոհանը Մակրոնին հորդորեց «հոգեբանական օգնության դիմել», ինչից հետո Փարիզը ետ կանչեց իր դեսպանին Անկարայից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում