Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն

Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՄենք ամեն քայլի գնալու ենք, այլևս կորցնելու ոչինչ չունենք, այլևս ապրել էլ չեմ ուզում: Այս մասին երեկ Ստեփանակերտում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:

«Ինչքան իմքայլական կա, որ որոշում էին մեր երեխեքի ապագան, պատերազմի քայլերը, ովքեր 3 ամիս հետո նոր այստեղ են եկել, իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն, մարմին տեսան, հետս վերցնելու են, տեսնեմ՝ ոնց են հաց ուտելու»,-ասաց նա:

Ծնողը Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս պատերազմին ինքն անձամբ մասանակցե՞լ է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ ինքը չի մասնակցել, բայց որդին մասնակցել է.

«Բա ինչի՞ չեք մասնակցել Դուք, հայրենիքը բոլորինս է, միայն երեխեքինը չէ»,-ասաց ծնողը:

Նրա խոսքով՝ պատերազմի 5-րդ օրն արդեն պետք է պատերազմը դադարեցնեին:

«Մեզ զինաթափում են, ուղարկում են Հայաստան, ասում՝ Հադրութը մեր չի, ասում են՝ երևի ուրիշ տեղ ես եղել»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում