Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ)

Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ)

ՀՈՒՆՎԱՐԻ 16, ԵՐԵՎԱՆ, Politik.am: Հունվարի 15-ին Գյումրի ժամանած ընդդիմադիրներին դիմավորեցին Փաշինյանի կողմնակիցների մի 50 հոգանոց խմբակ, որոնք նպատակ ունեին թույլ չտալ ընդդիմադիրների հասնել Գյումրի։ 

Politik.am-ի տեղեկություններով այս ակցիա կազմակերպիչը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կամակատար Արտյոմ Թումանյան է, ով ինչպես երևում է Շիրակի մարզում ձևավորել է Երևանում գործող «Հեղափոխականների պահապանների» խմբավորման նման մի կառույց։

Երեկվա ակցիա մասնակիցներից մեկը 2020 թ-ի դեկտեմբերի 14-ին ագրեսիվորեն հարձակվել էր Գյումրիի Սայաթ Նովա փողոցում Փաշինյանի դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցների վրա, ինչպես նաև վիարվորանքներ ուղղեց Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի հասցեին:

Ակցիայի մեկ այլ մասնակից դեկտեմբերի 18-ի Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկի փակողներից մեկն էր, ով լրագրողներին մեղադրում էր Նիկոլի դեմ ռեպորտաժներն «ապամոնտաժելու» մեջ։

Գյումրեցիների անունից ամենաակտիվ մասնակիցներից էր նաև Ազատանի նախկին գյուղապետ Կարուշ Ազարյանը: Ըստ Գյումրիում տարածված լուրերի այս «բանդայի» հովանավորյալներն են հանրաճանաչ Անդրանիկ Քոչարյանը, նրա ընկերը՝ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը և ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում