Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը

Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը

ՀՈՒՆՎԱՐԻ 16, ԵՐԵՎԱՆ, Armenpress ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակի Հայկ Հաջինազարյանին:

Այս մասին ասված է ընտրված նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի համատեղ հայտարարությունում:

Հայկ Հաջինազարյանը ծնվել է Օհայո նահանգում լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում: Ավարտել է Ինդիանայի համալսարանը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում