Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում

Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՀաջորդ շաբաթ Բրյուսելում բանակցությունների նպատակով կհանդիպեն Հունաստանի և Թուրքիայի պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում է CNN-ի թուրքալեզու ծառայությունը:

«Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Հունաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները կվերսկսեն տեխնիկական բանակցությունները ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը կքննարկեն Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերի միջև «տարանջատման և միջադեպերի կանխման» գործընթացը:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ իր նավը Միջերկրական ծովում աշխատելու է մինչև նոյեմբերի 14-ը, սակայն ժամկետի լրանալուց հետո այն շարունակել է աշխատանքը վիճահարույց ջրերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում