Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան

Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Մենք իրականացնելու ենք մեր գործողությունները՝ նախատեսված միջոցառումների պլանով, այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից», – ասաց նա։

Վանեցյանը նշեց, թե իրենց հայտարարած օրակարգի շուրջ գործողություններ են իրականացնելու։

«Մեր քաղաքացին չի կարողանում հանգիստ քնել, առաջիկայում սպասվող լրջագույն տնտեսական ճգնաժամ ունենք, ունենք շատ վատ հարաբերություններ արտաքին քաղաքականության ոլորտում գրեթե մեր բոլոր ռազմավարական դաշնակիցների հետ, դրա մասին ոչ մեկ չի խոսում, խոսում են ինչ-որ անհեթեթ տեղեկությունների մասին», – ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում