Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ)

Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ)

ՀՈՒՆՎԱՐԻ 16, ԵՐԵՎԱՆ, Tert.am: Արտաշատի քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ուղեվարձի բարձրացման դեմ: Նրանց խոսքով՝ գնի դիմաց ընկերությունը որակ չի ապահովվում։

«Դվին-Երևան-Գետազատ-Երևան երթուղին, որը «Լիգա» ՍՊ-ինն է տենդերում շահել է 250 դրամով, սակայն հունվարի 1-ից ապօրինի կերպով ուղևորներից գանձում է 300 դրամ: Երկու օր առաջ միջադեպ է տեղի ունեցել, երբ ուղևորներն ասել են, որ չեն պատրաստվում 50 դրամ ավել վճարել, վարորդը փակել է դռները, ուղևորներին ասել է՝ չեմ թողնում իջնեք, զանգել է «դիսպետչերին» և երկուսով սպառնացել են, որ եթե չվճարեն, իրենք գիծը չեն աշխատեցնի վաղը ստիպված կլինեք տաքսիներով գնալ։ Այս ծանր սոցիալական պայմաններում ուղևորներից շորթում են ավել 50 դրամ»,– նշում է ակցիա մասնակից Մարիամ Աղախանյանը:

Քաղաքացին նաև տեղեկացրեց, որ թանկացել է նաև Արարատ-Զոդ երթուղին. «Ապօրինի կերպով տրանսպորտը դարձրեցին 150 դրամ։ Երբ բողոքեցինք, դրանից հետո երկու օր է՝ գործում է 100 դրամ սակագնով: Թանկացել է նաև Արարատ-Երևան երթուղին տվյալ պահին գործում է 500 դրամով, նախկինում 400 դրամ էր»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում