AM | RU
USD
EUR
RUB

Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՍուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց, որ Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները:

Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին, ընթերցելով այն՝ հայտնեց, որ այնտեղ Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին: Ավելի ուշ Մինասյանը իր Տելեգրամյան էջում հրապարակեց Արարատ Միրզոյանի նամակը:

Վերոնշյալի վերաբերյալ հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս ոմանք պնդում են, որ խայտառակ կապիտուլյացիան, Արցախի հանձնումը ու Հայաստանի 3-րդ Հանրապետության տապալումն այս իշխանությունների հանցավոր տգիտության, ապիկարության ու հիմարության արդյունք է։ Ես համաձայն չեմ եւ շարունակում եմ կարծել, որ երկրի կործանման պատճառը դավաճանությունն է։ Ու նաեւ կարծում եմ, որ գալիք Հայաստանում պետք է վերականգնվի մահապատիժը` որպես դավաճաններին վերացնելու օրինական եղանակ»։

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում ևս գրառում է արել՝ նշելով. «Ձեռագիր դիմումը Արարատ Միրզոյանի գործակալական հավաքագրման անձնական գործից է (личное ДЕЛО): Դատելով Միքայել Մինասյանի ձեռքի թղթապանակի հաստությունից՝ նրա ձեռքին է նաև Արարատ Միրզոյանի բանվորական գործը (Рабочее ДЕЛО): Անձնական գործի թղթապանակում ընդամենը մի քանի թուղթ է լինում, իսկ բանվորական գործը կարող է հասնել հատորների: Բանվորական գործի մեջ են явка-ները, донос-ները, գործակալին վճարելու անդորագրերը, մի խոսքով գործակալի ամբողջ գործունեությունը»:

Փաստաբան Ամրամ Մակինյանը ևս անդրադարձել է հրապարակված փաստաթղթին՝ գրելով. «Ազգային անվտանգության ծառայությունը մեկ բան ունի անելու՝ հարուցել քրեական գործ, Արարատ Միրզոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, կալանավորել և ցուցմունք վերցնել դավաճանական գործունեության վերաբերյալ»:

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ևս անդրադարձել է հրապարակված փաստաթղթին և նշել. «Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք։ Այսուհետ բոլոր գործողությունները, որոնք սրանց դեմ կատարվում են, պետք է որակվեն ոչ թե իշխանության դեմ ընդդիմության կատարված քայլեր, այլ թուրք ստահակների դեմ հայերի գործողություն։ Մենք գործ ունենք Ադրբեջանի եւ Թուրքիայի միլլի մեջլիսի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարության, Ադրբեջանի եւ Թուրքիայի դատախազության, ոստիկանություն եւ այլնի հետ։ Հայերը պիտի լքեն այս մարմինները՝ թուրքերի դեմ միավորվելու համար: Բոլոր գործողությունները այս թուրքերի դեմ լեգիտիմ են։ Սրանց ենթարկվել նշանակում է ենթարկվել թուրքին»:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը իր գրառման մեջ նշել է՝ Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞ անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորման միջնորդությամբ ԱԺ գնալու համար:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ նշել է՝ Միքայել Մինասյանի բացահայտումից 3 բան է հասկացել. «1. Թե ինչու՞ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը արտասահմանյան ելույթներում գրեթե չէր խոսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։

2. Թե ինչու՞ վերջին Արցախյան պատերազմի մեկնարկից սկսած նա շատ երկար գտնվում էր Ստեփանակերտում։

3. Թե ինչու՞ նոյեմբերի 9-ի գիշերը մեկ այլ դավադիր ստահակ փաստացի մահափորձ կազմակերպեց նրա դեմ, փորձելով վերացնել դավաճանության կարեւորագույն վկաներից մեկին։

Այրվեք դժոխքում, թուրքի վիժվածքներ»:

Նշենք նաև, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է Միքայել Մինասյանի բացահայտումը, որին ի պատասխան Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը հայտարարել է. «Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել ՀՀ ԱԱԾ գործակալ»:

Լրահոս
ԱԺ անվտանգության նախկին պետն աջակցում է հայոց բանակին Դու մնացել ես, որ ու՞մ ղեկավարես. Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին «Արձանագրենք, որ պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ իշխանություններին...»․ Միքայել Ոսկանյան Տարոն Մարգարյանը Բաղրամյան պողոտայում է (լուսանկար) Վաղը՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ Իվետա Տոնոյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիային ձեռնտու է կապիտուլյացիայի գնացած իշխանությունը. Էդգար Էլբակյան ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել խուսափել Հայաստանում բռնությունից, իսկ զինվորականներին` չխառնվել քաղաքականությանը ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների վերաբերյալ տեղեկության մասին Մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի եւ զինվորականների վրա ճնշում գործադրել. Իշխան Սաղաթելյան Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կրակելն է իշխանության վերջին շանսը, ես այստեղ կանգնած եմ, թող գան կրակեն. Անժելա Էլիբեգովա Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ընտրություն է առաջարկել` կա’մ ինքը լինի վարչապետ, կա’մ մենք չունենանք բանակ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել Սիսիան համայնքապետը իր աջակցությունն է հայտնել Բանակին Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի «Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է». Դավիթ Ամալյան Պատերազմի ժամանակ բանակին հարվածներ եղան թիկունքից. Սեյրան Օհանյան ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Իսկանդեր» համալիրի կիրառման կադրերը Խորհուրդ չեմ տա որևէ մեկին, այդ թվում՝ մյուս ուժային կառույցներին, դուրս գալ բանակի և գեներալների դեմ, ձեզ կտրորեն, եթե փորձեք բանակի դեմն առնել. Մովսես Հակոբյան (տեսանյութ) ՊԵԿ-ի ողջ ղեկավարությունն ու աշխատակիցները տարվել են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ՄԱԿ-ում անհանգստացած են Հայաստանում տիրող իրավիճակով «Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է». Հոխիկյանը մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ զրույցից Իրանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով. Սաիդ Խաթիբզադե ԱԱԾ տնօրենն ու Արցախի նախագահը Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. պահանջում են հրաժարական տա Վազգեն Մանուկյանի կոչը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին Ես Փաշինյանի կողմից եմ, չգիտեի, որ էստեղ բոլոր հավաքվածները դեմ են վարչապետին․ Արտաշես Քալանթարյանը՝ Բաղրամյան պողոտայում․ ՏԵՍԱՆՅՈւԹ ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտել Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ Արամ Ա կաթողիկոսը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ Քաջարանի համայնքապետարանը կոչ է անում սատարել Զինված ուժերին ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է. Մովսես Հակոբյան Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը. հակասական տեղեկություններ կան Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ եմ․Փաշինյանի խոսքը իմ մոտ խոսք չի․ Երանոսյան Որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ. ՀՀ նախագահի աշխատակազմ Փաշինյանը զանգահարել է Պուտինին Գեներալ Օգանովսկին միանում է բանակի պահանջին ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի տեղի ունեցող իրադարձությունների մասին Երբ Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն, կա երկու ելք. Վիգեն Սարգսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan