Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին

Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին

ՀՈՒՆՎԱՐԻ 16. ԵՐԵՎԱՆ. NEWS.AM Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Արթուր Աբրահամն ակտիվ մասնակցում էր Գերմանիայի հայ համայնքի բողոքի ցույցերին, միջազգային հանրությանը կոչ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին ասել է անձամքը ինքը՝ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

«Պատերազմի օրերին Բեռլինում էի եւ ամբողջ օրը ընտանիքով, ընկերներով հետեւում էինք լրահոսին, տեղեկություններին: Հայերով Գերմանիայում Հայաստանի դեսպանատան հետ միասին ցույցեր էինք անում կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ, Բրանդենբուրգի պատի մոտ: Մի քանի մեծ ցույցեր արեցինք, որի միջոցով փորձում էինք կանգնեցնել պատերազմը, բայց դրանք քաղաքական հարցեր են եւ լուծումը տրվում է քաղաքական ձեւով»,-նշում է բռնցքամարտիկը:

Արթուր Աբրահամը նշում է, որ այդ օրերին հպարտացել է հայ ազգի միասնականությամբ: Նա նկատել է, որ աշխարհի բոլոր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից օգնություն էր գալիս բանակին, Արցախին: Յուրաքանչյուր հայ իր հնարավորությունների չափով օգնություն էր ուղարկում:

«Ես էլ իմ կողմից 5 մլն դրամ փոխանցեցի Համահայկական Հիմնադրամին: Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ընկերներով հավաքվեցինք, գնեցինք 15 շտապօգնության մեքենա եւ ուղարկեցինք Արցախ՝ յուրաքանչյուրս մեկ մեքենա: Գերմանիայի հայերով մի քանի զոհված զինվորիների ընտանիքներին 1-ական մլն դրամ նվիրաբերեցինք»,-ավելացնում է բռնցքամարտիկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում