ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան

ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան

ԱԱԾ-ն որևէ պարտավորություն չունի իր գործակալին հաստատելու կամ չհաստատելու համար, ԱԱԾ-ի այն հայտարարությունը, թե Արարատ Միրզոյանը գործակալ չի եղել, կատարյալ անիմաստ է: Այս մասին ասել փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` գործակալ չլինելու մասին ԱԱԾ-ի հայտարարությանը:

«ԱԱԾ-ն իրավունք ուներ չմեկնաբանելու և դա լրիվ նորմալ է գործակալական աշխատանքի դեպքում: Բայց ամեն դեպքում, եթե մեր երկրի երկրորդ դեմքը հանդիսանում է թուրքական գործակալ, ապա այսօրվա ազգային աղետի մեջ, հաստատ, թուրքական կողմի համար անուրանալի ներդրում է ունեցել, որովհետև սա նշանակում է՝ որևէ պետական գաղտնիք, որը հասու է ԱԺ նախագահին, փաստորեն գաղտնիք չի եղել նաև և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի համար»,-ասաց նա և շեշտեց, որ անգամ աղետալի է այն, որ ԱԺ նախագահը կասկածվում է թուրքական գործակալ լինելու մեջ:

Ըստ Աթանեսյանի՝ Միզորյանի թուրքական գործակալ լինելու մասին շատ դժվար է նաև հստակ իմանալ անգամ իրավական ճանապարհով, որովհետև իրավական ճանապարհն սա է՝ ԱԺ-ն քննիչ հանձնաժողով ստեղծի, հատուկ օրենք ընդունի և գաղտնազերծի Արարատ Միրզոյանի մասին տեղեկությունները, որովհետև, եթե տարածված տեղեկությունը ճիշտ է, ուրեմն ԱԱԾ-ում փաստեր կան և՛ թուրքական և՛ ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու մասով, սակայն նրա որակմամբ՝ ծիծաղելի կլինի, որ ԱԺ-ն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի:

«Այս դեպքում տեղեկության տրամադրման պարտականություն պետությունը չունի»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում