Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ

Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՋերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով հունվարի 22-ի գիշերը մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև – 30 աստիճան ցուրտ։

ԱԻՆ կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով, արդյունքում հունվարի 22-ի գիշերը Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում կգրանցվի -25–30 աստիճան ցուրտ։

Նույն գիշերվա ընթացքում Արմավիրում, Արարատում կգրանցվի -16–20, Սյունիքում՝ -18–23 աստիճան ցուրտ, Լոռիում՝ -20–25։

Երևանում հունվարի 22-ի գիշերը կգրանցվի -14–16 աստիճան ցուրը։

Առավել մանրամասն կանխատեսումների մասին՝ աղյուսակում։

Երևան քաղաքում՝

Հունվարի 17-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում