Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. Արսեն Ղուկասյան (տեսանյութ)

Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. Արսեն Ղուկասյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԳնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. պատկերացնո՞ւմ եք՝ մերոնք լինեն, տանք թուրքին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Ղուկասյանը նշեց, որ տեղյակ է տեղի ունեցող որոնողական աշխատանքների մասին և ցավոք, որևէ դրական շարժ չկա ողջ զինծառայողներ գտնելու մասով:

«Այսօր էլ իմացա, որ մարմիններ կան, որոնք դեմքով ճանաչելի են, 50 մարմին ԴՆԹ-ն է անցել և դեռ դիահերձարաններում են, սակայն հարազատները դեռ չեն մոտեցել»,– ասաց նա և հորդորեց անհապաղ ԴՆԹ հանձնել, քանի որ ըստ նրա ունեցած տվյալների՝ օրական 25 մարմնի ԴՆԹ է արվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով օր առաջ զբաղվել իրենց երեխաների գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում