Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։

ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության խնդիրների շուրջ մտքերի փոխանակումն ու քննարկումների անցկացումը։

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում