Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի

Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ նախագահի աշխատակազմն Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում