AM | RU
USD
EUR
RUB

Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին. Միքայել Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amԹվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին, դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ու խաբել հերոսների հարազատներին: Այս մասին թելեգրամյան իր օգտահաշվում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Այսօր, ինչպես եւ հարյուր տարի առաջ, մենք փորձում ենք պարզել ճշմարտությունը, հասանելիություն ստանալ իրական տվյալներին եւ թվերին:

Ցեղասպանությանը հաջորդած դարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե իրականում որքան հայ է սպանվել, մորթվել, խեղվել, բռնաբարվել։ Թուրքերը, թաքցնելով ցեղասպանության զոհերի թվի մասին ճշմարտությունը, ամեն կերպ խուսափում են պատասխանից, հղում են կատարում պետական գաղտնիքին, կամ լկտիաբար ստում են։

Երեսուն տարի առաջ, արդեն մեր օրերում, Ադրբեջանի իշխանությունները ծրագրել և իրականացրել են Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի հայերի զանգվածային սպանություններ: Այդ ողբերգական իրադարձությունների առաջին իսկ ժամերից մինչ օրս ադրբեջանական դահիճները դիմում են ստերի ու կեղծիքների միայն մի նպատակով՝ քողարկել իրական տվյալներն ու թվերը, թաքցնել հանցագործության մասշտաբները։ Եվ հայերի միայն մի փոքր մասն է պայքարում թշնամիների՝ ադրբեջանա-թուրքական լոբբիի և նրանց հանցակիցների շահարկումների, կեղծիքների դեմ և հանուն պատմական ճշմարտության, հանուն թվերի հստակեցման և հանուն ճշմարտության իրավունքի։

Ես երբեք չեմ ենթադրել, որ հայերը երբևէ ստիպված են լինելու պայքարել այդ սարսափելի թվերի հասանելիության համար սեփական պետության, համաժողովրդականորեն ընտրված իշխանության դեմ։ Սակայն դա տեղի ունեցավ։

Այսօր՝ 21-րդ դարում, մենք ստիպված ենք տվյալներ աղերսել սեփական պետությունից վերջին պատերազմի ընթացքում զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների եւ գերիների մասին։ Իսկ իշխանությունը լկտիաբար ու ցինիկորեն ստում է՝ թաքցնելով ճշմարտությունը և հղում անելով պետական գաղտնիքին։ Մեզ ոչ մահացածների, ոչ էլ ողջերի մասին ոչ մի հստակ տեղեկություն չեն հայտնում։ Իշխանությունը խուսափում է թվեր հնչեցնելուց՝ հասկանալով, որ պարտավոր է պատասխան տալ, թե ինչ է տեղի ունեցել (և տեղի է ունենում) այդ մարդկանց հետ և ինչ է արվում՝ նրանց տուն վերադարձնելու համար։

Փաստերի ու թվերի արհեստական խառնաշփոթը, զգացմունքների ու արժեքների շահարկումը ունեն մեկ նպատակ՝ փրկել մեղավորների կաշին։ Եվ դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով ժողովրդից թաքցնել զոհերի թիվը, խաբել հերոսների հարազատներին ու ոտնահարել զոհերի գերեզմանները։

Հիշում եք, թե ինչպես էին մեզ ստում պատերազմի բոլոր 44 օրը։ Ստել են, որ լռեցնեն զգացմունքներն ու արդարացված վրդովմունքը, որպեսզի վախկոտ ու ստոր իշխանության հիմարությունից դժգոհելու առիթ չտան։ Ստել են սեփական ժողովրդին, որը «ընտրել է» այդ իշխանությունը, ստել են այնպես, ինչպես մեղք գործած լակեյը փորձում է խաբել տիրոջը՝ հույս ունենալով հետաձգել անխուսափելի պատիժը։ Հայ ժողովրդին ստել են այնպես լկտիաբար, այսրոպեական ու անամոթաբար, ինչպես նախկինում իրենց թույլ էին տալիս ստել միայն մեր թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։

Պաշտոնապես հայտարարվում էր միայն 1300 զոհի մասին, երբ ես հնչեցրի անձամբ Նիկոլին զեկուցված զոհերի թիվը՝ 4750։ Այդ ժամանակ էլ իշխանությունը սկսեց հապշտապ հերքել իմ ասածը, թեև նույն օրը Առողջապահության նախարարությունը հայտարարեց 2317 փորձաքննության մասին, իսկ արդեն դեկտեմբերի 11-ին՝ 2996, իսկ հունվարի 4 - ին՝ 3360 զոհերի։ Եվ այդ թիվը անընդհատ աճում է։

Այսօր՝ 21-րդ դարում, Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները՝ ստել հայ ժողովրդին, թաքցնել իրական փաստերն ու թվերը։ Իսկ մենք 100 տարի անց շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության իրավունքի։ Այժմ արդեն սեփական իշխանության դեմ, որը ձեռք է բերել հայ ժողովրդի երդվյալ թշնամիների սովորությունները և դարձել է նրանց ստոր դաշնակիցը»։

Լրահոս
«Ներդաշնակ եւ անկեղծ եղեք ինքներդ Ձեզ հետ .... մնացեք այնպիսին, ինչպիսին կաք»․ Անահիտ Կիրակոսյան Սյուզի Մելիքյանի գայթակղիչ լուսանկարը Գլխավոր շտաբը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով․ Դավիթ Շահնազարյան. Aravot.am «Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան Դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացե՛ք. Անահիտ Բախշյան Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը․ Թևան Պողոսյան Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. փոխգնդապետ Գևորգյան ԱԱԾ-ն փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը. Politik.am Նախագահը կարող է դիմել ՍԴ մինչև մարտի 9-ը ներառյալ Վայբերով վիրուս է տարածվում, ջնջե՛ք. Սամվել Մարտիրոսյան Ինձ տեղեկացրեցին, որ ոստիկանությունը ժողովրդի կողմն է անցնում. Գաբրիելյանով Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ճանապարհներին սպասվում է մերկասառույց. առաջիկա օրերի եղանակի տեսությունը Եթե Հայաստանում կա բարձրագույն պաշտոններից ազատելու և էական փոփոխությունների կարիք, ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Ինչ են խոսում Սյունիք մտած Ադրբեջանցիները. razminfo ԱԱԾ-ի պարզաբանումը Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց տեսանկարահանումների մասին Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն. Տիգրան Աբրահամյան Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին.մարզպետ Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզում իրականացվող չափագրումների մասին լուրերը կեղծ են Հենց այս պահին ադրբեջանցի "խաղաղապահ" զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan