AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում պղծվել են հավատը, եկեղեցին, ընտանիքը, ընկերությունը

 

«Մինչև հայ հասարակությունը քննարկում է հարցը, թե ինչո՞ւ առանց հայ գերիների վերադարձի խնդիրը լուծելու՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց՝ առավելապես Ադրբեջանի շահերից բխող փաստաթուղթ ստորագրելով այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնի է դառնում առաջին հայացքից փոքր, բայց իրականում սարսափելի մի տեղեկություն․ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպման ընթացքում կամ դրա ավարտից հետո ճաշել է Ալիևի հետ։

Տեղեկությունը հրապարակել է ոչ թե ադրբեջանական կողմը՝ բացահայտելով Հայաստանի ղեկավարի բարոյական նկարագիրը, այլ Կրեմլը՝ իրեն ենթակա հեռուստաընկերության միջոցով։

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների կողմից այլևս այդքան սիրելի դարձած Վլադիմիր Պուտինը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը՝ թերևս առաջին հերթին՝ հայ հասարակությանը ցույց տալով, թե ով է իրականում իր երկրի ղեկավարը։ Իսկ այն, որ Ալիևի հետ հաց կիսելը դուրս է ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական, որքան մարդկային բարոյականությունից, Պուտինն իր խոսնակների միջոցով չի բարձրաձայնել՝ հետևությունը թողնելով հայ հասարակությանը։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հաց է կիսել այն երկրի ղեկավարի հետ, ով ավելի քան 5000 հայորդիների սպանությունից հետո, այսօր էլ հարյուրից ավելի հայ գերիների ոչ միայն հացից է զրկում, այլ ամենայն մարդկայինից։

Ընդ որում, եթե փաստաթուղթ ստորագրելու դեպքում խիստ վերապահումներով կարելի է գոնե քննարկել թեզը, թե Փաշինյանը քաղաքականապես այնքան թույլ էր, որ չէր կարող հրաժարվել դրանից, ապա ճաշի մասնակցելու դեպքում այդ փաստարկը չի գործում։ Նիկոլ Փաշինյանը կարող էր ստորագրել փաստաթուղթը ու գլխիկոր հեռանալ՝ հրաժարվելով ճաշին մասնակցությունից, եթե անգամ հրավերը բխել է Պուտինից։ Վերջինս վստահաբար բազմապատիկ ավելի կհարգեր Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, քան մասնակցությունը սեփական քաղաքացիների արյամբ թաթախված Ալիևի հետ ճաշկերույթին։ Բայց մերժումների րաբունի Նիկոլ Փաշինյանն այդ մերժումը չի արել՝ ցույց տալով, որ զուրկ է ոչ միայն քաղաքական, այլ նաև ամենապարզ մարդկային բարոյականությունից։

Ընդհանրապես, Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում հետևողականորեն պղծվել են առանցքային բոլոր արժեքները՝ հավատը, եկեղեցին, ընտանիքը, ընկերությունը․․․ դրանց ավելացավ նաև հայերի համար սրբություն համարվող հացը։ Դա հնարավոր է դարձել, որովհետև Նիկոլ Փաշինյանը տեսել ու համոզվել է, որ հայ ժողովուրդը ներում է ամեն ինչ, այդ թվում՝ սրբությունների պղծումը։

Ներվող պղծությունն ավելի պիղծ է դարձնում պղծողին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզում իրականացվող չափագրումների մասին լուրերը կեղծ են Հենց այս պահին ադրբեջանցի "խաղաղապահ" զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ) Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (տեսանյութ) Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ «Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել Ոստիկանության գնդապետը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն ընդդիմության հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմեն Սարգսյանը վախեցավ կանգնել բանակի կողքին․ վախն արդարացում չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan