Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՀայաստանում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 236 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 912-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3007 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունվարի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 734 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3741-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 436 է, ընդհանուր առողջացածներինը՝ 153 500, փաստացի բուժվողներինը՝ 7671 (մեկ օրում նվազել է 214-ով): Մեկ օրում արվել է 2224 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 626 377 թեստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում