«Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել

«Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am«Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Սյունիքի մարզի բնակիչները փակել են ճանապարհը՝ թույլ չտալով Վազգեն Մանուկյանի մուտքը մարզ։

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ:

Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:

Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:

Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:

Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:

Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում