AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, RazminfoRazminfo մասնագիտացված կայքը պատրաստել ու հրապարակել է տեղեկանք Կարսում նախատեսված զորավարժությունների վերաբերյալ։

Ըստ աղբյուրի, հունվարի 17-ին թուրքական լրատվամիջոցները, հղում անելով երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբին, հայտնեցին, որ փետրվարի 1-12-ը Հայաստանի սահմանակից Կարսի մարզում նախատեսվում է անցկացնել «Ձմեռ - 2021» (Kış-2021) խոշոր զորավարժությունը, որին կմասնակցի նաև Ադրբեջանը։ Այլ երկրների մասնակցության մասին չի նշվել։

Ըստ հայտարարության՝ զորավարժությանը ներգրավվելու են տանկային և հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարներ, հատուկջոկատայիններ, ինչպես նաև ուղղաթիռներ։

Բացի այդ, ըստ թուրքական կողմի հայտարարության, նախատեսվում է զորավարժության ընթացքում փորձարկել սպառազինություն վերջերս մտած կամ դեռևս չմտած զինտեխնիկա։ Թե ինչ տեխնիկայի մասին է խոսքը, նույնպես չի նշվում։

Որպես զորավարժության նպատակ նշվել է «համատեղ գործողությունների ընթացքում համագործակցության և համակարգման ապահովումը»։ Ավելի մանրամասն նշվում է, որ զորավարժության այլ նպատակներն են խորը ձյան և ուժեղ ցրտի պայմաններում մարտական գործողությունների հնարավորությունների և ունակությունների փորձարկումը, այդ թվում՝ կրակային փուլով, ձմռան պայմաններում տարածքում տեղաբաշխման, ապաստանման, համալրման և սպասարկման գործընթացներում կրթական մակարդակի զարգացումը և հրամանատարական կառավարման համակարգերի գործարկման ապահովումը:

Զորավարժությանը խաղարկվելու են գրոհային, օդային հարձակման, օդային փոխադրումների և լոգիստիկ աջակցության գործողություններ։

Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էր՝ ինչպես են Նախիջևանի առանձին համազորային բանակի զինծառայողները մեկնում Թուրքիա։ Տեսանյութում երևում էր, որ Նախիջևանից Թուրքիա են մեկնել հատուկ նշանակության ուժերի խումբ և չորս տանկ՝ իրենց անձնակազմով։

Պատմություն․ Կարսում ձմեռային կամ գարնանային զորավարժություններ Թուրքիան անցկացնում է ամեն տարի՝ սկսած առնվազն 2012թ-ից, իսկ տարբեր տարիների դրանց ներգրավվել են նաև ադրբեջանցի զինծառայողները, առաջին անգամ առնվազն 2014թ․-ից։ 2015թ. Ադրբեջանի՝ զորավարժությանը մասնակցելու մասին տեղեկություն չկա, սակայն Թուրքիայի ԶՈւ-ն այդ տարի Կարսում ձմեռային զորավարժություն իրականացրել է։ Նույնը նաև 2017թ.։

Ավելի հավանական է, որ Ադրբեջանի զինուժը սկզբնական շրջանում մասնակցում էր երկու տարին մեկ անգամ, համատեղ զորավարժություններ եղել էին 2014, 2016, 2018թթ., սակայն այնուհետ ադրբեջանցիները Կարսում զորավարժության են մասնակցել նաև 2019 թվականին։

2018թ. փետրվարին Թուրքիան հայտարարեց, որ փետրվարի 24-ից մինչև մարտի 5-ը և ապրիլի 2-ից մինչև հունիսի 13-ը Թուրքիայի զինուժը վարժանքներ կանցկացնի Կարսի «Աքբաբա» զորավարժարանում: Ադրբեջանցիները ներգրավվել էին զորավարժության «երկրորդ մաս»-ին և Թուրքիա մեկնել միայն մայիսին։ Այն ժամանակ ևս մեկնել էին Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Համատեղ զորավարժությունը 2019թ. անցկացվել է փետրվարին, կրկին մասնակցել են Նախիջևանի հատուկջոկատայինները։

Լրահոս
Ինչո՞ւ է Ադրբեջանը Որոտանի հատվածում խախտում պայմանավորվածությունը և խրամատավորվում Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել Վազգեն Մանուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս «Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդ բերած ավտոբուսների ու միկրոավտոբուսների գումարը իշխանությունը վճարեց բյուջեի հաշվին. կառավարությունը նախագիծն ընդունեց Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա պետք է ինքնասպանություն գործեին. Քոչարյան Ռուսաստանում հերթական ահաբեկչությունն է կանխվել Չեմ պլանավորում սեփական կուսակցություն ստեղծել. Քոչարյան «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք. հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք». հերոս Ալբերտի հոր գրառումը Վազգեն Մանուկյանը հարցաքննվել է. ի՞նչ որոշում է կայացվել ՀՀ իշխանությունները կարող էին ծրագրել Արցախում պարտությունը. Քոչարյան․ «ՏԱՍՍ» Հրաժարվում եմ Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից. գնդապետ Արայիկ Մուրադյան Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել Բոլիվիայում ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ (տեսանյութ) Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի. Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ (տեսանյութ) «Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան կազմակերպել է աներձագի միջոցով. «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել պարզապես անհնար է․ Վարոսյան Կառավարությունը կորոնավիրուսի վարակի տարածման աղբյուր է դառնում. «Ժողովուրդ» «Իմ քայլում» դեմ են կառավարման համակարգը փոխելուն. «Հրապարակ» «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. մեկ օր ջուր չի լինելու Ինչու է Հայկ Սարգսյանը մեկնել Իրան. «Ժողովուրդ» Հակառուսական բլոկի ուժերին հանձնարարություն է իջեցվել հակառուսական ալիքը թեժ պահել. «Փաստ» Ինչու տեղի չի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի միջև հանդիպումը. «Հրապարակ» Փաշինյանն ու իր թիմը բանակ չեն ուզում ունենալ. «Փաստ» Ըստ իշխանությունների, այսօր իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Հրապարակ» «Ողջույն, մարտ». Լիլուն ներկայացել է դասական ոճում (լուսանկար) Ինչպես են անցնում «Ֆեյք պապա» նախագծի նկարահանումները. Tert.am Life «Դաշտը շատ է լցվել համարձակ աղջիկներով»․ Էվա Խաչատրյան (լուսանկարներ) Ժաննա Բուտուլյանի գարնանային լուքը Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan