AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն

 

«Արցախի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից անցել է շուրջ երեք ամիս, սակայն ՀՀ իշխանությունները շարու­նակում են անարձագանք թողնել պարտության հնարավոր պատճառների վե­րաբերյալ շրջանառվող տեղեկությունները: Որոշ բացատրություններ, իհարկե, տրվում են, բայց դրանք խոր և համա­պարփակ չեն ու էլ ավելի շատ հարցեր են առաջացնում: Ինչպես բազմիցս նշ­վել է, պատերազմում մեր պարտության խնդիրներից գլխավորը համարվում է զենք-զինամթերքի գնման հետ կապված կոռուպցիոն սկանդալը: Մամուլում այդ հարցի վերաբերյալ տևական ժա­մանակ է՝ շրջանառվում է Դավիթ Գալստյանի անունը, որը հանրության շրջանում հայտնի է Պատրոն Դավո մա­կանունով: Ըստ նույն տեղեկություննե­րի՝ Հայաստանի բանակի զենքի գնում­ների 95 %-ը իրականացվում է Դավիթ Գալստյանի միջոցով:

․․․Ո՞վ է Դավիթ Գալստ­յանը՝ Պատրոն Դավոն, ու ի՞նչ տեղեկու­թյուններ են շրջանառվում նրա մասին, որին որևէ կերպ չի արձագանքում ո՛չ Գալստյանը և ո՛չ էլ ՀՀ ՊՆ-ն: Ըստ մամու­լի հրապարակումների՝ Գալստյանը մի քանի մասնագիտացված ընկերություննե­րի բաժնետեր է. նա Հայաստանում ար­տադրվող «Կալաշնիկով» գործարանի սեփականատերերից է, դարձել է այս ար­տադրության հիմնադիր Royalsys Engineering ընկերության նախագահը:

Ներկայիս իշխանությունների հետ ևս Գալստյանը սերտ հարաբերությունների մեջ է, բավականին մտերիմ է նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որի թույլտվությամբ էլ, կարելի է ասել, Գալստյանը իրականացրել է զենք-զինամթերքի մատակարարման մասով բո­լոր գործընթացները: Ու, կարծես թե, քա­ղաքական իշխանությունների համար էլ վերջինս դարձել է սիրելի, քանի որ բոլոր այն սկանդալային հրապարակումները, որոնք կապվում են Գալստյանի հետ, ոչ մի հետևանք չեն ունենում, քննության առարկա չեն դառնում: Հիմա Տոնոյանն այլևս պաշտպանության նախարար չէ, բայց իր մտերիմը շարունակում է վայելել իշխանությունների համակրանքը:

Ըստ «Պարա ԹՎ»-ի հրապարակման՝ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան և Կայմանյան կղզիներում: «Փաստաթղթերից մեկում երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի պաշտպանության նախարա­րությունն է. որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջրներինգը»: Դազախական 10 մլն 500 հա­զար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում: Մոնոպոլիստ բիզնեսմենը. ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետև վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուր­քիային վաճառելիս»:

Իսկ երեկ արդեն «Սիվիլնեթը» տեղեկություններ հրապարակեց, որ Դավիթ Գալստյանը որպես մե­ղադրյալ է ներգրավվել Ազգային անվ­տանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով: «Պաշտպա­նության նախարարության պաշտոնա­տար անձանց կողմից իրենց պաշտոնեա­կան դիրքն օգտագործելով, մի շարք առևտրային ընկերությունների, այդ թվում՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայ­նության գալով՝ ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձ­նապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուց­ված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- պա­տասխանել են ԱԱԾ-ից:

Գալստյանին մե­ղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ) Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (տեսանյութ) Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ «Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել Ոստիկանության գնդապետը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն ընդդիմության հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմեն Սարգսյանը վախեցավ կանգնել բանակի կողքին․ վախն արդարացում չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել Ե՞րբ Ադրբեջանը կկորցնի ամեն ինչ ստանալու հնարավորությունը. մանրամասնում է քաղաքագետը (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan