«Ժողովուրդ». «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի հայտարարության մասին

«Ժողովուրդ». «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի հայտարարության մասին

«Ժողովուրդը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, որը վստահեցնում է, որ պատերազմից հետո Գյումրիի, Շիրակի ու ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը գերիների հարցն է։

֊Պատերազմի ավարտից հետո Դուք շր­ջե՞լ եք Գյումրիում, զրուցել եք բնակիչնե­րի հետ, ի՞նչ դիրքորոշում ունեն իշխա­նության նկատմամբ:

-Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում՝ որևէ դեպքում որևէ կերպ մեր քաղաքա­կան թիմն ու վարչապետը չպետք է նա­հանջեն, և որևէ հրաժարականի մասին խոսք անգամ չպետք է լինի: Հակառակ դեպքում՝ կհամարեն, որ վարչապետը դա­վաճանում է իրենց: Ասեմ, որ Գյումրիում բավականին մեծ հարգանք և համակ­րանք ունի գործող իշխանությունը:

-Անգամ պատերազմի նման ելքից հետո՞:

-Պատերազմի ելքից հետո այսօր Գյում­րին, Շիրակի մարզն ու Հայաստանի Հանրապետությունն ունի թիվ մեկ խնդիր, դա գերիների հարցն է: Գերիների և անհետ կորածների հարցն է, որին բազմիցս անդ­րադարձել ենք: Ինչպես տեղյակ եք, գերի­ներից 62-ը հենց Շիրակի մարզից են, և օր առաջ պետք է ամեն ինչ անենք, որ տղաները վերադառնան իրենց տուն:

֊Ադբբեջանն ահաբեկիչներ է որակել գերիներին և բանտարկել: Նրանց խոս­քով՝ տղաները ոչ թե գերինեո են, այլ մար­դիկ, որոնք պատերազմից հետո փորձել են պատերազմական գործողություններ իրականացնել: Ի՞նչ եք անում դուք այս ուղղությամբ:

֊Ես Ադրբեջանի որակումները չեմ ու­զում մեկնաբանել: Համենայնդեպս, մեր կողմից վարչապետը բարձրաձայնեց և ամենաբարձր հարթակով հնչեցրեց այս հարցը: Բայց, ցավոք սրտի, այս փուլում բանակցությունները վերջնական արդ­յունքի չեն հասել, սակայն դրանք շարու­նակվում են նաև Ռուսաստանի կողմից:

-Լավրովի խոսքով՝ մենք հստակ ցուցակ չենք ներկայացրել: Ինչո՞ւ:

-Դա գաղտնի է պահվում: Մեր կողմից մեկնաբանություն եղավ: Եռակողմ բանակցությունների արդյունքում պետք է տղաներն օր առաջ վերադառնան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում