«Հրապարակ». Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին

«Հրապարակ». Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին

««Լուսավոր Հայաստանը» կուսակցություններին առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները, նաև նախապատերազմյան քայլերն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ձևավորել։

Մերժել են իշխանական «Իմ քայլը» և ՀՀԿ-ն։

ԻՔ-ում կարծում են, որ դեռ դրա ժամանակը չէ, իսկ ՀՀԿ-ից փոխանցել են, որ չեն կարծում, թե այս իշխանության օրոք այդ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործել և վեր հանել թույլ տրված թերացումներն ու բացթողումները։

Փոխարենը առաջարկին կողմ են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»:

Հիշեցնենք, որ, ըստ ԼՀԿ առաջարկի, հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամից. ԱԺ 3 խմբակցությունները պետք է առաջարկեն 4-ական անդամ, իսկ ԱԺ չանցած մյուս 3 ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը, ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ Ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ը՝ մեկ ներկայացուցիչ։

Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում