Ադրբեջանում հիշել են Փաշինյանի վաղեմի հոդվածը

Ադրբեջանում հիշել են Փաշինյանի վաղեմի հոդվածը

Հունվարի 20-ը Ադրբեջանում նշվում է որպես Սև հունվարի օր։ 1990թ.-ի հենց այս օրը Բաքվում խորհրդային բանակի և ադրբեջանական քաղաքական ընդդիմության միջև բախումների արդյունքում հարյուրից ավելի ադրբեջանցիներ զոհվեցին։

Այս առթիվ ադրբեջանական մամուլում շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի՝ 1998թ.-ին գրված հոդվածը՝ «Հայերը և ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են» վերնագրով։

«Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի 1990 թվականի Բաքվի զոհերի հիշատակը։ Ես հասկանում եմ, որ այդ նույն ձեռքն էր ջարդում թե՛ Բաքվում, թե՛ Սումգայիթում, թե՛ Շահումյանում, թե՛ Ֆերգանայում, թե՛ Ադանայում և թե՛ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում»,-նշված է Փաշինյանի հոդվածում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում