Ո՞րն է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը. պատասխանում է նախարարը

Ո՞րն է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը. պատասխանում է նախարարը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան ժամանակ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը արցախյան հարցում.

  1. Բանակցություններ Մինսկի խմբի ձևաչափում այն հիմնարար սկզբունքների հիմա վրա, որոնց շուրջ նախկինում ձեռք է բերվել պայմանավորվածություն։
  2. Դեօկուպացիա և հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իրենց բնակավայրերը։
  3. Միջազգային կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովում Արցախին։
  4. Մշակութային և կրոնական ժառանգության պահպանում։

Նախարարը հավելեց, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է, և նրանք չեն համաձայնվելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում