Թրամփը լքել է Սպիտակ տունը

Թրամփը լքել է Սպիտակ տունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.amԱյսօր առավոտյան նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ժամեր առաջ, Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս պահը հեռարձակել է The Huffington Post- ը:

Թրամփն ասել էր, որ նախագահի պաշտոնը մեծ պատիվ է իր համար, և որ վերջին չորս տարում նա շատ հաջողությունների է հասել:

«Ես կցանկանայի հրաժեշտ տալ: Բայց հուսով եմ, որ մենք երկար ժամանակով հրաժեշտ չենք տալիս», – լրագրողներին ասել է Թրամփը:

Նա կնոջ՝ Մելանյայի հետ միասին նստել է ուղղաթիռ՝ շարժվելով դեպի Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմական օդանավակայան, որտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ցանկանում է զորահանդես անցկացնել և հրաժեշտ տալ իր վարչակազմի աջակիցներին, համախոհներին և ներկայիս ու նախկին աշխատակիցներին կարմիր գորգին՝ իր նախագահության վերջին արարողության ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում