Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևին. ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևին. ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՎերջին շրջանում գտնվում էի ՀՀ-ից դուրս, մեր հայրենակիցների, մտահոգությունն է, որ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչել են վիրավորական արտահայտութուններ, անգամ սպառնալիքներ հայերի, Հայաստանի և անձամբ Ձեր հասցեին, բայց Ձեր կողմից եղել է լռություն: Մեր հայրենակիցներն առանց այն էլ գլուխները կախ են քայլում օտարության մեջ, ինչի՞ չեք պատասխանում Ալիևին, այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց ԲՀԿ պատգամավոր Վարդան Վարդանյանը:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ կա մի ոսկե կանոն, երբ որևէ իրավիճակում տեղի է ունենում գերեվարություն և ունես գերի, գերի պահած անձը կամ կողմը ինչ -որ բան է արտահայտում, առաջին ռեակցիան հետևյալն է, ինչպիսի՞ վարքագիծ դրսևորել, որ հակառակորդի մոտ գտնվող գերիների անվտանգությունը կասկածի տակ չդրվի։

«Այսօր մենք անձնական հարթության հարց չենք քննարկում, խոսում ենք գերիների վերադարձի մասին, և նույնքան կարևոր է, որ վերադարձից առաջ կարողանանք ապահովել նրանց անվտանգությունը: Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական հատվածներին, ապա անհրաժեշտ ձևով և տեղում պատասխանները հնչել են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում