Տեսանյութում երեւում է, թե ինչպես են զինյալները գնդակոծում հալեպահայերին տեղափոխող ավտոբուսը

Հրապարակվել է Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսների վրա սիրիական զինյալ խմբավորումների գնդակոծությունների տեսագրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ youtube-ում հայտնված տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են գնդակոծվում քաղաքացիական ուղեւորափոխադրամիջոցները զինյալ ամստամբների կողմից:

Հալեպ-Բեյրութ ճանապարհին զինյալների կողմից հարձակման ենթարկված ավտոբուսի 17 հայ ուղեւորները վիրավորվել են, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Դամասկոսում ՀՀ դեսպանության տվյալների համաձայն’ զոհված Թամար Սիրունյանը 40 տարեկան էր:

Հարձակման ենթարկված ավտոբուսների մոտ ռումբ է պայթեցվել, որին հաջորդել է հրաձգությունը, ինչը խլել է վարորդի և 4 ճամփորդների կյանքը, որոնցից մեկը եղել է երկու երեխաների մայր Թամար Սիրունյանը: Հալեպի շրջափակման պատճառով Հալեպ-Բեյրութ մայրուղին փակ էր ամիսներ շարունակ, վերջերս, սակայն, շրջափակումը ճեղքվել էր, և երթևեկության համար բացվել էր ճանապարհ, որի միջոցով հնարավորություն էր ստեղծվել ճամփորդության և դեպի Հալեպ սննդամթերք տեղափոխելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում