Մեկնարկում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ

Մեկնարկում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՎաշինգտոնում տեղի է ունենում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։

Բայդենն ԱՄՆ նախագահ էր ընտրվել՝ առաջ անցնելով գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Վերջինս հայտարարում էր, որ Բայդենը հաղթել է ընտրությունները կեղծելու արդյունքում և վերահաշվարկ էր պահանջում։

Այն օրը, երբ ԱՄՆ Կոնգրեսը հաստատելու էր Բայդենի հաղթանակը, Թրամփի աջակիցները բողոքի ակցիաներ էին նախաձեռնել՝ ներխուժելով Կապիտոլիումի շենք։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր իշխանությունը Բայդենին փոխանցելու պատրաստակամության մասին։ Այսօր արդեն նա հեռացել է Վաշինգտոնից՝ հրաժեշտի ելույթով հանդես գալուց հետո։

Այսօր ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը կերդվեն։ Նրանց երդմնակալության արարողությանը մասնակցում են նաև ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման, իրենց տիկնանց՝ Հիլարի Քլինթոնի ու Միշել Օբամայի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում