AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում, որ իշխանության հեռանալը հրամայական է

 

«Հայաստանը նոր իրողությունների եզրագծին է հայտնվել։ Դա պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությամբ, այնպես էլ 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությամբ։ Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ ռազմական ոլորտում և դիվանագիտական հարթակում Հայաստանի պարտությունը չհաշվարկված քայլերի և ձախողման արդյունք էր։ Կասկած չկա, որ այս հարցում իր էական նշանակությունն է ունեցել մեր իշխանությունների ապաշնորհությունը և ապիկարությունը։ Նրանց ոչ միայն չհաջողվեց ռազմական ոլորտում էական հաջողությունների հասնել, այլև դիվանագիտության ասպարեզում ձևավորել Հայաստանի համար ձեռնտու մթնոլորտ։

Փաշինյանը այս երկուսուկես տարվա ընթացքում զբաղված էր միայն իր իշխանությունը փիառելով։ Դրա արդյունքում է, որ հակառակորդը հնարավորություն ստացավ անպատիժ կերպով խախտել բանակցային գործընթացում ամրագրված սկզբունքներից մեկը, այն է՝ ուժ և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, և ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ միջազգային հանրության կողմից այս հանգամանքը մեծ ուշադրության և կոշտ արձագանքի չհանդիպեց։ Հարցն այն է, որ հայկական կողմն իր վարքագծով և չհաշվարկված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղային իրավիճակի հասցրեց ու առիթ տվեց ռազմական գործողությունների վերսկսման համար։

Սակայն խնդիրը միայն ռազմական գործողությունների վերսկսման հարցով չի սահմանափակվում, ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու կերպով դրսևորեցին ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների ավարտից հետո և ի վիճակի չեն անգամ հայկական կողմի համար կենսական նշանակություն ունեցող հարցերն առաջ մղել։ Ընդդիմությունն անընդհատ բարձրաձայնել է, որ վարչապետ Փաշինյանը բանակցային գործընթացը տապալման է տանում, որի տեսանելի արդյունքն է ռազմական պարտությունը։ Փաշինյանն անգամ ընդունակ չէ պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը։ Բայց միայն ընդդիմությունը չէ, որ այս իրողությունը երևան է հանում։ Հայաստանի դաշնակիցները նույնպես խոսում են այս մասին։ Ռուսաստանից արդեն որերորդ անգամ դիվանագիտական ապտակ են հասցնում Նիկոլ Փաշինյանին։

Բոլորս հիշում ենք, որ օրեր առաջ Փաշինյանը հանրության դատին էր հանձնել 44-օրյա պատերազմի մասին իր հոդվածը, վերջինս փորձել էր պատասխանել այն կարևոր հարցին, թե ինչու՞ տեղի ունեցավ պատերազմը և ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից։ Փաշինյանի հոդվածից տպավորություն էր առաջանում, որ ռուսական առաջարկների արդյունքում է, որ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մղվել բանակցային օրակարգից: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ կայքում արձագանքեց Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին՝ նշելով, թե այն պնդումները, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։ Իր սովորության համաձայն, ինչպես միշտ, այս անգամ ևս Փաշինյանն իր հոդվածում փորձում է մեղավորներ փնտրել և ինչ-որ կերպ արդարանալ, որ չի կարողացել բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի հարցն առաջ մղել։

Հետաքրքրական են հատկապես ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ վերջերս ունեցած մամուլի ասուլիսի շեշտադրումները, որոնցում նա պարզորոշ կերպով մեր իշխանություններին մեղադրեց բանակցային գործընթացը տապալելու և պատերազմ հրահրելու մեջ՝ հայտարարելով, որ պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել։ Ուշագրավ է, որ Լավրովը հայտարարեց, թե ռազմագերիների խնդիրը դեռևս լուծված չէ, քանի որ հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական։ Այսինքն՝ հայկական կողմի բարձիթողի վերաբերմունքի արդյունքում է, որ Ադրբեջանը հնարավորություն է ստացել ձգձգել գերիների արտահանձնման հարցը։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե հայկական կողմից ոչ ամբողջական ցուցակ պետք է ներկայացվեր, ապա ինչո՞ւ մեզ մոտ եղած ռազմագերիներին և անգամ ադրբեջանցի երկու դիվերսանտներին հանձնեցինք Ադրբեջանին։ Ռուսական կողմից եկող այս ազդակները ևս վկայում են այն մասին, որ իրենք չեն կարող անհրաժեշտ չափով պաշտպանել Հայաստանի շահերը, եթե ՀՀ իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն այդ շահերը ներկայացնել, իսկ ավելի կոնկրետ՝ շատ վաղուց հասունացել է Հայաստանում իշխանությունների հեռանալու հրամայականը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Կանացի». Լուսինե Թովմասյանի վառ կերպարը Անահիտ Սիմոնյանը ներկայացել է թափանցիկ բլուզով (լուսանկար) «Ուզում եմ դառնալ Թուրքիայում ՀՀ դեսպան». ի՞նչ երազանք ունի Իմ Քայլի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպայում Երևանում թալանվել են մի քանի Lexus-ներ «Դա հնարավորինս փակ ու մարդկանց աչքից հեռու պետք է պահել». Շուշան Երիցյան Արմեն Սարգսյանը արել է առաջին ողջունելի քայլը. Գեղամ Մանուկյան Տիրան Խաչատրյանը այն մարդն էր, որ հեգնական ժպիտը դեմքին արդարացնում էր Սոտքի ոսկու հանքի հանձնումն Ադրբեջանին. Կարեն Վրթանեսյան Արցախի ԱԺ-ում լեզվի օրենքի վերաբերյալ լսումներ կանցկացվեն Գեներալը՝ որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա. Նաիրա Զոհրաբյան Իմ հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում. Արման Թաթոյան Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել. Տիգրան Աբրահամյանը՝ ԳՇ պետի տեղակալի ազատման մասին Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Եթե նպատակ ունենք զարգացնել հայ-ուսական հարաբերությունները, ապա ցանկալի չէ ասել բաներ, որոնք կասկածի տակ են դնում դրանց որակը․ Մարգարովը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին Թուրքը երբ ուզում՝ դուրս է գալիս Գորիս-Որոտան,Գորիս-Շուռնուխ ճանապարհին,ինչ ուզում անում է Դու կորցրել ես մի ողջ սերունդ, բայց բողոքում ես, որ ձեթը թանկացել ա. Վահրամ Սահակյան (տեսանյութ) Պաշտոնաթողությունից առաջ Թորոսյանի գլխավորած նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել կնոջ ընկերության հետ․ Irakanum.am Պատերազմի 44-րդ օրը միայն 48 ժամվա զորհավաքի 97 տոկոսն է իրանացվել. Սեյրան Օհանյան Իմ այցից հետո Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան 2 տարի ժամանակ ունեիր, գնայի՛ր ու գնեի՛ր քո ցանկացած զենքերը․ Սոլովյովը` Փաշինյանին Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը. ՊՆ պարզաբանումը Քաղաքացիները Արծրուն Հովհաննիսյանին օդանավում ճանաչել են ու անպատվել.news.am Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի (լուսանկար) Իննա Խոջամիրյանը` գայթակղիչ կերպարում (լուսանկար) Վիկտոր Բարանեց․ Փաշինյանը տգետ դիլետանտ է Իրանի իշխանությունները կանխարգելել են Արևմտյան Ադրբեջանում ահաբեկչություն փորձը Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց. Ա. Այվազյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել Նիկոլը կարծես հավաքում է ճամպրուկները. Լևոն Մնացականյան Այդպիսի անհեթեթություն անգամ անեկդոտներում չի լինում. «Իսկանդերի» մշակողը Փաշինյանի հայտարարության մասին Մարդ պետք ա կամ իդիոտ լինի, կամ՝ թշնամի. Վազգեն Մանուկյան ԶՈՒ ԳՇ նախկին պետն անդրադարձել է «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետի հայտարարությանը Ա՛յ ողորմելի, Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիևին է հաղթել. Շարմազանով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերությունը հայտարարություն է տարածել Արմեն Սարգսյանը օրենքները չի ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը հանդիպել են Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից․ ՀՀ ՄԻՊ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Վաղը՝ ժամը 13.00-ին, կմեկնարկի ընդդիմության ավտոերթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan