ՄԻԵԴ-ն անհիմն է ճանաչել 2008թ. իրադարձությունների վերաբերյալ ՌԴ-ին ուղղված Վրաստանի մեղադրանքները

ՄԻԵԴ-ն անհիմն է ճանաչել 2008թ. իրադարձությունների վերաբերյալ ՌԴ-ին ուղղված Վրաստանի մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am:  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անհիմն է ճանաչել 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղի ունեցած իրադարձությունների հիման վրա Ռուսաստանի դեմ ուղղված Վրաստանի մի շարք մեղադրանքներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից՝ հունվարի 21-ին հրապարակված «Վրաստանը Ռուսաստանի դեմ (II)» բողոքի վերաբերյալ ՄԻԵԴ Մեծ պալատի որոշման արդյունքներից հետո:

«Գործի քննության գրեթե 12 տարվա արդյունքների հիման վրա ՄԻԵԴ-ը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայով, այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել վրացական բանակի կողմից խաղաղապահ զորքերի և տեղի քաղաքացիական բնակչության վրա հարձակումը ռուսական ուժերի կողմից հետ մղելու ժամանակ 2008 թվականի օգոստոսի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում», – նշել են արդարադատության նախարարությունում:

«ՄԻԵԴ-ը նաև չի սատարել Վրաստանի իշխանությունների՝ 2008 թվականի օգոստոսի 7-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Հարավային Օսիայի տարածք ենթադրյալ ներխուժման մասին հայտարարությունները, այսինքն` նախքան վրացի զինվորականների հարձակումը Ցխինվալի քաղաքի վրա»,- նշել են նախարարությունից:

Միևնույն ժամանակ, ՌԴ արդարադատության նախարարությունը համաձայն չէ ՄԻԵԴ-ի մի շարք եզրակացությունների հետ, ներառյալ 2008-ի օգոստոսի 12-ից հետո Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղի ունեցած միջադեպերի համար ռուսական կողմի վրա պատասխանատվության դնելը, չնայած նրան, որ դրանցում ռուսաստանցի զինծառայողների մասնակցությունը չի հաստատվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում