AM | RU
USD
EUR
RUB

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է անհետ կորածների թիվը. Միքայել Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՎատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր էջում գրել է․

«Քննարկելով Շուշիի մասին Նիկոլի լկտի հայտարարությունը՝ բոլորս մոռացել ենք երեկվա ևս մեկ ոչ պակաս գռեհիկ և ոչ պակաս կարևոր հայտարարության մասին։ Պատասխանելով պատերազմում մարդկային զոհերի մասին հարցին' Տիգրան Ավինյանն անտեսել է վիրավորների թվի մասին հարցը, հրաժարվել է նշել անհայտ կորածների թիվը եւ հայտնել, որ «զոհվածների թիվը չի գերազանցի 4000-ը»:

Այս մոտեցումը խիստ հատկանշական է. Ավինյանի համար Հայրենիքի համար զոհված հերոսները միայն «զոհերի թիվն» են, և նա արդեն որոշել է, որ այդ «թիվը» չի գերազանցի 4000-ը (Ավինյանի խղճի նշույլների վրա թողնենք նրա խոսքերի հավաստիությունը. մենք գիտենք, որ զոհվածները և անհետ կորածները շատ ավելի շատ են)։ Տոտալիտար քարոզչության լավագույն ավանդույթներում Ավինյանը միտումնավոր ապամարդկայինացնում է հնչեցված հարցը՝ ամեն ինչ հանգեցնելով վիճակագրության վարչության տվյալներին՝ տնտեսական անկման անիմաստ թվերին կամ գների բարձրացմանը, «կթվածքի» բարձրացմանը կամ արտադրության տեմպերի կրճատմանը։

Նրա համար կարևոր է չոր թվեր հնչեցնել՝ լռելով, որ դա 4000 մարդ է, 4000 լուսավոր տղա, 4000 օջախ, սգի մեջ ընկղմված։ 4000 Ավինյաններ չունեն անուններ ու ազգանուններ, չունեն ծնողներ, որոնց առջև պետք է խոնարհվել այն բանի համար, որ Հայրենիքին տվել են իրենց ամենաթանկը, չունեն որբացած երեխաներ, որոնք առավել քան երբևէ խնամքի և հոգատարության կարիք ունեն:

Թշնամու փաստաբան ու աջակից դարձած, աթոռից կառչած տականքները, գերիների հարցով զբաղվելու և ԱԺ ամբիոնը՝ միջազգային հանրության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու համար օգտագործելու փոխարեն, խուսանավում են ընդդիմությունից: «Իսկ դուք նախկինում ինչո՞ւ չեք խոսել գերիների մասին»: 115 տղաներ, որոնց ամեն օր խոշտանգվում են Բաքվի բանտերում, դա ոչ թե ողբերգություն է, այլ նրա իշխանության սպառնալիք։ 5000 զոհերը ոչ թե նրա մեղքն են, այլ հաղթաթուղթ նրա ընդդիմախոսների ձեռքում։ Զոհերի ապահուզականացումը, ներկայիս իշխանական վերնախավի մեղավորության քննարկումը քաղաքական պայքարի վերածելը՝ նիկոլական «շայկայի» ձեռքում մնացած միակ գործիքն է։

Հենց այդ պատճառով էլ նրանք սկսել են փնտրել նրանց, ում հարմար կլինի մեղավոր նշանակել. գերիների հարցում դա Ռուսաստանն է, ինչի մասին երեկ բացահայտ հայտարարել է ևս մեկ նոր նիկոլական օգտագործման ուսապարկ՝ Հովհաննես Իգիթյանը, զոհվածների, վիրավորների, անհետ կորածների հարցում՝ ընդդիմությունը, ծախված Արցախի հարցում՝ նախկին իշխանությունները։

Մեղավոր են բոլորը, բացի Նիկոլից։ Մեղավոր են բոլորը, բացի իր իշխանական սպասավորներից։ Մեղավոր են նրանք, ովքեր սգում են, ովքեր տառապում են, ովքեր մահացել են, ում մարմինը սառնարանում չճանաչված է մնացել, նրանք, ում մնացորդները դեռ չեն ճանաչել, նա, ով հուսահատությունից գրոհել է ՊՆ դարպասները: Բայց ամենից շատ, ըստ նիկոլական ոհմակի, մեղավոր են նրանք, ովքեր հիշում են։ Նրանք, ովքեր չեն մոռանում: Նրանք, ովքեր կոչ են անում նրանց պատասխանատվության ենթարկելուն, եւ նրանք, ովքեր ուշադիր հետեւում են, որ իրենց պատիժը լինիհնարավորինս կոշտ:

Հ. Գ. Մինչ Ավինյանը փորձում էր թաքցնել անհայտ կորածների թիվը, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Արցախում անհետ կորածների որոնման թեժ գծում գրանցվել է 2320 դիմում»:

Լրահոս
Մենք մեր կյանքն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու. Սերժ Սարգսյան Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա Որտեղ է այս պահին գտնվում Նիկոլ Փաշինանի փչացած օդանավը ու որքան ծախս է արվելու այն նորոգելու համար. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan